Book Presentation

Գրքի շնորհանդես ՆԱՄ-ում | Book Presentation at NAI

Naregatsi Art Institute


Գրքի շնորհանդես ՆԱՄ-ում | Book Presentation at NAI
7 févr. 2020   7:00 PM
16/1 Vardanants, Yerevan
Yerevan - Armenia

Փետրվարի 7-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում «Մեծագույն ուսուցչիս» խորագրի ներքո տեղի կունենա Գեղեցիկ Մարգարյանի «Թույլ տուր…» գրքի շնորհանդեսը:

Միջոցառումը նվիրված է ակադեմիկոս Էդվարդ Աթայանի ծննդյան օրվան:

-Ներկայացվող գիրքը, բացի իմ պատումներից, ներառում է նաև Էդվարդ Աթայանի սաների հիշատակի խոսքերը և նրա հոդվածներից մտքեր,-նշում է Գեղեցիկ Մարգարյանը:

Երեկոյի ընթացքում կլինեն նաև երաժշտական կատարումներ:

Գեղեցիկ Մարգարյանը սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում. 1998-ից մինչև օրս դասավանդում է Երևանի պետական հումանիտար քոլեջում:

Հայերենագիտության և մանկավարժության ամբիոնի վարիչն է:

2019թ.-ին հրատարակվել է Գեղեցիկ Մարգարյանի բանաստեղծությունների առաջին՝ «Քամիներից…» ժողովածուն:

Մուտքն ազատ է:

Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 16/1

Հեռ. +374 10 580105

www.naregatsi.org

~~~

On February 7th at 7:00 pm, Naregatsi Art Institute will host the presentation of Geghecik Margaryan’s book "Let me ..."

The event entitled "To My Greatest Teacher" is dedicated to Academician Edward Atayan’s birthday.

-The presented book, in addition to my narratives, includes reminiscences of Edward Atayan's students’ and thoughts from his articles, - notes Geghecik Margaryan.

During the evening there will also be musical performances.

Geghecik Margaryan studied at Yerevan State University, Faculty of Philology. Since 1998 up to present she has been teaching at Yerevan State College of Humanities and is Head of Chair of Armenian Studies and Pedagogy.

The first collection of Geghecik Margaryan’s poems "The Winds ..." was published in 2019.

Admission is FREE.

Address: 16/1 Vardanants, Yerevan

Phone · +374 10 580105

www.naregatsi.org




Back to the calendar