Conference

Հանդիպում զրույց հայտնի ֆոտոլրագրող Օլգա Ինգուրազովայի հետ

Արմատներ & Արցախյան արվեստի ֆորում


Հանդիպում զրույց հայտնի ֆոտոլրագրող Օլգա Ինգուրազովայի հետ
11 juin 2019   7:00 PM
The Roots / Արմատներ
no. 16/38 Vazgen Sargsyan, 375000 Stepanakert
Stepanakert - Artsakh

Սիրով հրավիրում ենք բոլորիդ հայտնի ֆոտոլրագրող ու մանկավարժ Օլգա Ինգուրազովայի հետ հանդիպմանը, ով Արցախում է CONIFA -2019 մրցաշարը լուսաբանելու նպատակով:Կապ չունի՝ ուսանող եք, պրոֆեսիոնալ, վիզուալ արվեստներով սիրողաբար զբաղվող, թե ինստագրամի սիրահար, Օլգան իր փորձով կկիսվի ձեզ հետ և կստեղծի ակտիվ , անմիջական միջավայր նոր գործիքակազմ ու հմտություններ ձեռք բերելու համար:Իսկ եթե ավելի մանրամասն ՝ կխոսենք հետևյալի մասին՝

-ինչպես ավելի իմաստալից և հետաքրքիր դարձնել հանրային կամ անձնական հանդիպումները՝ օգտագործելով վիզուալ արվեստի գործիքները,

-ինչպես ստեղծագործաբար օգտագործել վիզուալ որոնումները և լրագրողական մոտեցումները առօրյա կյանքում և կրթության մեջ,

-ինչպես կարող են գեղարվեստական պատմությունները և անձի տեսակետը փոխել ազգի մասին պատկերացումներն աշխարհում,

-ինչպես ներկա խնդիրներն ու մշակութային ժառանգությունը ներկայացնել լուսանկարչության միջոցով։

Օլգայի մասին՝

Օլգա Ինգուրազովան հայտնի ֆոտոլրագրող, խմբագիր ու մանկավարժ է, ազգությամբ ՝ ռուս։ Ունեցել է մի շարք ցուցահանդեսներ միջազգային տարբեր հարթակներում, տպագրվել ու մրցանակներ է ստացել։ 2015-ին Օլգան ընդգրկվել է Մագնում հիմնադրամի «30-ից 30» անունը կրող տաղանդների ցուցակի , ինչպես նաև Photo Boite-ի ՝ «30-ը չբոլորած 30 կանայք» խորագրով մրցույթի 30 մասնակիցների մեջ:

2016 թ․ «Գարդիան» (The Guardian)-ը ընդգրկել է Ինգուրազովային լավագույն տաս լուսանկարիչների շարքում, ովքեր լուսանկարչության միջոցով վավերագրում են հետսովետական երկրների և Արևելյան Եվրոպայի մշակույթը։

Օլգան հետպատերազմական երկրներում լուսանկարելու մեծ փորձ ունի և օգտագործում է այն՝ որպես գործիք կոնֆլիկտների խաղաղ կարգավորման գործընթացքում։

6 տարի շարունակ Օլգա Ինգուրազովան վավերագրական-հետազոտական աշխատանք էր կատարում կոնֆլիկտային շրջաններում, մասնակցում երկխոսության ծրագրերի հետսովետական երկրներում և Կովկասում՝ ապահովելով դրանց լուսաբանումը միջազգային լրատվամիջոցներում, ինչպես նաև կազմակերպում էր լոկալ միջոցառումներ,մարզում տեղական ԶԼՄ-ներին։

Լինելով սպորտի սիրահար՝ նա լուսաբանել է նաև Ֆուտբոլի աշխարհի առաջնություններ, Օլիմպիական խաղեր Հարավային Աֆրիկայում, Բրազիլիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Լեհաստանում և Ուկրաինայում՝ իր ֆոտոպատմություններում ցույց տալով, թե ինչ ազդեցություն ունի սպորտը համայնքների վրա և ինչպես է այն կապում ազգերին՝ մարզադաշտից դուրս։

Այժմ Ինգուրազովան աշխատում է սեփական ծրագրերի վրա, հանդես է գալիս որպես խմբագիր, լուսանկարիչ և ծրագրերի մենեջեր։ Ավելին Օլգայի մասին կարող եք կարդալ այստեղ՝ https://www.ingurazia.com։

Մուտքն ազատ է:

Հասցեն՝ Արմատներ կենտրոն, Վ. Սարգսյան 16/38

Հեռ.՝ +374 97 340051




Back to the calendar