Film Screening

«Վերադարձ դեպի տուն»

Գյումրու «Երիտասարդական պալատ»


«Վերադարձ դեպի տուն»
28 févr. 2020   4:00 PM
Abovyan 133/3
Gyumri
Shirak - Armenia

Բելգիա,մեր օրեր,Ռոբերտ Խլխատյան...

Կրասնոդարում կրթություն ստացած Ռոբերտը ճակատագրի բերումով կամ Աստծո նախախնամությամբ հայտնվեց Եվրոպայում :

Աներևակայելի մեծ երևակայություն ունեցող Ռոբերտին կարելի է անվերջ լսել և սովորել նրանից: Իր յուրաքանչյուր ստեղծագործություն պատահական լսված մի պատմություն է,որը խորը հետք է թողել գրողի կյանքում:

Ասելիք ունի իր ստեղծագործության յուրաքանչյուր տողն ու բառը:

Հայրենի քաղաքի հանդեպ սերը չի պակասել հեռավորությունից,այլ ավելի է ամրացրել իր սերը հայրենի տան նկատմամբ:

25.000 զոհ, 250.000 վիրավոր, 500.000 անօթեւան...

Սպիտակի աղետալի երկրաշարժը թողեց իր անջնջելի հետքը հայի կյանքում: Շատերը կորցրին,բայց եղան նաև մարդիկ,ովքեր գտան...

«Վերադարձ դեպի տուն» ստեղծագործության մեջ ներկայացվում է պատմություն մի աղջկա մասին,ով երկրաշարժից շատ տարիներ հետո գտնվում է...

Կհանդիպենք փետրվարի 28-ին,ժամը՝ 16:00-ին, Գյումրու «Երիտասարդական պալատ» ՀՈԱԿ-ում:

Մանրամասների համար կարող եք դիմել Գյումրու «Երիտասարդական պալատ»:

🔺️ Հասցե՝ Աբովյան փ.133/3

☎️ (0312) 5 05 75





Back to the calendar