Համազգային Հայ Կրթական ու Մշակութային Միության Արցախի գրասենյակն ու «Արմատներ»-ը սկսում են նոր ու երկարաժամկետ նախագիծ:Այն կոչվում է «Շրջանաձեւ ընթերցանություն»:Նպատակն է՝ գրասերներին ծանոթացնել Արցախում ու Մայր Հայաստանում ստեղծագործող հեղինակներին,ընթերցել ու քննարկել նրանց ստեղծագործությունները:
Ամեն անգամ հրավիրված հեղինակները/ ինչու չէ՝ նաև մասնակիցները/ կկարդան Ձեզ համար իրենց ստեղծագործություններից մի քանիսը, այնուհետև հնարավորություն կլինի զրուցելու դրանց շուրջ։
Առաջին միջոցառման համար հրավիրել ենք արցախցի երկու երիտասարդ հեղինակների՝ Սոնա Համբարձումին/ պոեզիա/ և Վան Նովիկովին/արձակ/:
Միջոցառման ընթացքում կունենանք փոքրիկ երաժշտական ընդմիջումներ՝ կիթառի կենդանի նվագով:
Խոստանում ենք գեղեցիկ ու բովանդակալից գրական երեկո։
Մուտքն ազատ է
Սիրով՝ Համազգայինի Արցախի գրասենյակ եւ «Արմատներ» կենսակենտրոն։
Հասցեն՝ Արմատներ կենտրոն, Վ. Սարգսյան 16/38
Հեռ.՝ +374 97 340051