Festival
   

Ազնվամորու փառատոն / Raspberry Festival

Victoria Raspberry Producer Group


Ազնվամորու փառատոն / Raspberry Festival
28 juil. 2018   12:00 PM
Resort MJA
Armenia, 3512
Yerevan - Armenia

2018թ-ի հուլիսի 28-ին` ժամը 12:00-ին, արդեն 3-րդ տարին անընդմեջ Սիսիանի տարածաշրջանի Աշոտավան համայնքի գեղատեսիլ բնության գրկում տեղի կունենա Ազնվամորու փառատոնը՝ «Հյուրասիրում են սյունեցիները» խորագրով:

Միջոցառումն ուղեկցվելու է ազգային երգ ու պարով, հայկական ավանդական գաթայի, տարատեսակ ուտեստների և, իհարկե, սյունյաց քաղցրահամ ազնվամորու հյուրասիրությամբ:

Այցելուների օրը համեմված կլինի հաճելի անակնկալներով, մրցույթներով և մրցանակներով: Մասնակիցները հնարավորություն կունենան այդ պահին, ինչպես նաև հետագայում, տվյալների փոխանակման միջոցով, անմիջապես գյուղացուց գնել ազնվամորի և այլ գյուղմթերք:

Ձեր մասնակցությունը կաջակցի տարածաշրջանում ազնվամորու արժեշղթայի կայուն զարգացմանը տարածաշրջանում՝ նպաստելով գյուղական համայնքների տնտեսական հզորացմանը: