ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ՝ «Հաջողության բանաձևի» հյուր
Սկիզբը՝ 18։00-ին
Հավաք և գրանցում՝ 17։30-ին
Ձևաչափ՝ հարց ու պատասխան (60 րոպե)
Շփման հիմնական լեզուն՝ անգլերեն
Մուտքն ազատ է, նախնական գրանցումը պարտադիր՝ https://bit.ly/2m7VmBy
Վայրը՝ «Այբ» դպրոց (Թբիլիսյան խճ․ 11/11)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին․ լրագրողները կարող են ներկա լինել հանդիպմանը միայն որպես մասնակիցներ՝ առանց ձայնագրման, տեսագրման, լուսաբանման իրավունքի։ Լուսաբանման իրավունքը միայն «Այբ» կրթական հիմնադրամինն է։
--------------------------------------
ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ
Հայ շախմատիստ, գրոսմայստեր, աշխարհի կրկնակի գավաթակիր, Հայաստանի հավաքականի կազմում համաշխարհային օլիմպիադաների, աշխարհի և Եվրոպայի թիմային առաջնությունների, դասական շախմատի բազմաթիվ գերմրցաշարերի, Ֆիշերի, արագ, կայծակնային և կույր շախմատի մրցաշարերի բազմակի հաղթող։ Իր առավելագույն՝ 2830 վարկանիշով Լևոն Արոնյանը զիջում է միայն երեք շախմատիստի՝ Մագնուս Կառլսեն, Գարի Կասպարով և Ֆաբիանո Կարուանա։ 2001 թվականից բնակվում է Գերմանիայում, սակայն ներկայացնում է Հայաստանն ու միայն այստեղ է իրեն "տանը զգում"։
Կինոման, երաժշտության գիտակ, փիլիսոփայական գրականության սիրահար։
Հանդիպմանը ներկա է լինելու նաև Արիաննե Կաոիլին։