Concert

Միջոցառում ՆԱՄ-ում | Event at NAI

Naregatsi Art Institute


Միջոցառում ՆԱՄ-ում | Event at NAI
19 nov. 2019   7:00 PM
16/1 Vardanants, Yerevan
Yerevan - Armenia

Նոյեմբերի 19-ին` ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Նարեկացու լույսը արվեստում և գիտության մեջ» խորագիրը կրող գիտավերլուծական հանդիպում նշանավոր ֆիզիկոս, քիմիկոս Հովհաննես Դավթյանի թոռնուհի Անահիտ Դավթյանի հետ:

Միջոցառմանը կներկայացվի Նարեկացու բանական խոսքի վերլուծությունը՝ ըստ պրոֆեսոր Հովհաննես Դավթյանի, կցուցադրվի «Հիմնարար դաշտի տեսություն» ֆիլմը (2004), վերլուծական խոսքով հանդես կգա Անահիտ Դավթյանը, երաժշտական համարներով կներկայանա Անահիտ Հակոբյանը, ինչպես նաև կցուցադրվի նկարչուհի Անահիտ Անանյանի՝ նարեկյան մոտիվներով աշխատանքները:

Մասնագիտությամբ բժշկուհի Անահիտ Դավթյանի նախաձեռնությամբ Նարեկացու «Մատեան ողբերգութեան» երկը ձայնագրվել և թողարկվել է հայերենով ու անգլերենով. հայերենը կարդացել է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, իսկ անգլերեն թարգմանությամբ՝ Դեյվիդ Մինասյանը:

Անահիտ Դավթյանը իրականացրել է «Նարեկացու լույսը» խորագրով միջոցառումներ նաև Հայաստանի ազգային գրադարանում, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանում, «Նարեկացի» արվեստի միությունում (2014 թվական):

Մուտքն ազատ է:

Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 16/1

Հեռ. +374 10 580105

www.naregatsi.org

~~~

On November 19th, at 7:00 pm, Naregatsi Art Institute will host a scientific-analytical meeting entitled "Narekatsi Light in Art and Science" with Anahit Davtyan, granddaughter of prominent physicist, chemist Hovhannes Davtyan.

The event will present an analysis of Narekatsi's rational speech according to Professor Hovhannes Davtyan, the film "Theory of Fundamental Field" (2004) will be screened, Anahit Davtyan will give an analytical speech. Anahit Hakobyan will present musical numbers.

The works by artist Anahit Ananyan on Narekatsi motives will also be displayed during the event.

On the initiative of doctor Anahit Davtyan Naregatsi's book "Book of Lamentations" was recorded and released in Armenian and English.

The Armenian text was read by RA People's Artist Sos Sargsyan and the text in English by David Minasyan.

Anahit Davtyan has also organized events entitled "Narekatsi's Light" at the National Library of Armenia, Hovhannes Sharambeyan Museum of Folk Art, and Naregatsi Art Institute (2014).

Admission is FREE.

Address: 16/1 Vardanants, Yerevan

Phone · +374 10 580105

www.naregatsi.org




Back to the calendar