Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Հովեր» պետական կամերային երգչախմբի «…և մի անլուրջ համերգ» տարեվերջյան համերգը։
Եթե չեք սիրում անսովոր ծրագրեր և անլուրջ թեմաներ, լավ է բաց թողնեք մեր «…և մի անլուրջ համերգ»-ը, իսկ եթե կարող եք մեկ ժամ դիմանալ մեր խայտաբղետ ու անհամադրելի խմբերգային անկարգություններին, ուրեմն անպայման եկեք, չուշանաք…