Սպասված համերգ մեր սիրելի երաժշտասերների համար 🎶
Սերգեյ Խաչատրյան 🎻
👉🏻 «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ` մարտի 2-ին կկայանա աշխարհահռչակ ջութակահար #Սերգեյ_Խաչատրյանի համերգը Երևանում։
🎻 Անվանի ջութակահարը հանդես կգա Շումանի Ջութակի կոնցերտի կատարմամբ։
Բեմում կլինի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:
🎗 Համերգը բարեգործական է, և ամբողջ հասույթը փոխանցվելու է «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» հիմնադրամին՝ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և մինչև 25 տարեկան երիտասարդների բուժման ծախսերը հոգալու նպատակով։
💛 Համերգի հովանավոր՝ «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամ
💙 Համերգի աջակիցներ՝ «Երևանի գարեջուր», «Արալեզ բրենդի»
💜 Հատուկ շնորհակալություն Լյուքսեմբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոս, «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» հիմնադրամի Բարի կամքի դեսպան Տաթև Մանուկյան Էնգելին:
Tickets: bit.ly/3B0RNCF