Մարտի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ֆլեյտահարուհի Թամար Հարությունյանի և դաշնակահարուհի Գոհար Կարապետյանի՝ «Լռությունից երազանք» խորագիրը կրող համերգային երեկոն:
Միջոցառմանը կհնչեն Ստեփան Ջրբաշյանի, Տաթև Ամիրյանի, Արմեն Տիգրանյանի, Գագիկ Հովունցի, Կոմիտասի, Յոախիմ Անդերսենի, Ֆրանց Շուբերտի ստեղծագործությունները:
Թամար Հարությունյանը 2011-2015 թթ. սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում (փողային բաժին, ֆլեյտա):
2015-2019 թթ. ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (բակալավր/ մագիստրատուրա):
Գոհար Կարապետյանը 2000թ. սովորել է Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցում (դաշնամուրային բաժին):
2007 թ. սովորել է Գավառի երաժշտական ուսումնարանում, որից հետո 2011-2017թթ. ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
Մուտքն ազատ է:
Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 16/1
Հեռ. +374 10 580105
www.naregatsi.org
~~~
On March 11th, at 7 pm, Naregatsi Art Institute will host the concert evening entitled "From Silence to Dream" featuring flute player Tamar Harutyunyan and pianist Gohar Karapetyan.
The works by Stepan Jrbashyan, Tatev Amiryan, Armen Tigranyan, Gagik Hovunts, Komitas, Joachim Andersen and Franz Schubert will be performed during the event.
In 2011-2015 Tamar Harutyunyan studied at Sayat-Nova Music School (brass department, flute).
In 2015-2019 she continued her studies at Yerevan State Conservatory after Komitas (BA / MA).
In 2000 Gohar Karapetyan went to Haykanush Danielyan Art School (piano department).
In 2007 she studied at Gavar Music School, after that, in 2011-2017 she continued her studies at Yerevan Komitas State Conservatory.
Admission is FREE.
Address: 16/1 Vardanants, Yerevan
Phone · +374 10 580105
www.naregatsi.org