Film Screening

«Հրաշքը»

Գյումրու «Երիտասարդական պալատ»


«Հրաշքը»
27 févr. 2020   3:00 PM
Աբովյան 133/3
Shirak - Armenia

Մենք անընդհատ սպասում ենք հրաշքների,սպասում ենք,որ մի գեղեցիկ օր մեր կյանքում կկատարվի հրաշք:

Իսկ ի՞նչ կամ ո՞վ է հրաշքը …

•Փոխադարձ սե՞րը,

•Մայրի՞կը,ով մեզ սպասում է տանը,

•Անկրկնելի բնությու՞նը,

•Երկար սպասված քու՞նը,

•Անիրատեսակա՞ն թվացող ցանկության իրականացումը,

•Ե՞րբ գիտես սկիզբն ու վերջը…

Իսկ գուցե հրաշքներ չկա՞ն …

Իսկ եթե ՀԵՆՑ դու՞ ես հրաշքը …

Այո՜, ԴՈՒ ես հրաշքը…

Մենք տարբեր ենք. տարբեր են մեր հայացքները,մեր հոգիները,մեր արտաքինը,ՄԵՆՔ :

… բայց մեր տարբերություններով մենք յուրահատուկ ենք, մեզ նման մեկին էլ գտնել չի լինի …

Դիտելու ենք,քննարկելու ենք աշխարհի ամենաբարի ֆիլմերից մեկը՝ «Հրաշք»-ը:

Ֆիլմՙ,որը կօգնի հասկանալ իրական արժեքների կարևորությունը մեր կյանքում:

Ֆիլմ,որը դիտելիս կհասկանանք,որ մենք էլ կարող ենք ոգեշնչել մարդկանց,որ մեզ էլ թեկուզ կյանքում մեկ անգամ,բայց կարող են ծափահարել:

Հանդիպում ենք փետրվարի 27-ին,ժամը՝ 15:00-ին,Գյումրու «Երիտասարդական պալատ»-ում:

ՀԻՇԵՑՆԵՆՔ. «Կինոման» ակումբը համատեղ իրականացնում են Գյումրու «Երիտասարդական պալատ» ՀՈԱԿ-ը և «Երիտասարդական ակումբների դաշնություն» երիտասարդական հասարակական կազմակերպության մարզային ներկայացուցչությունը:





Back to the calendar