Film Screening

Միջոցառում ՆԱՄ-ում | Event at NA

Naregatsi Art Institute


Միջոցառում ՆԱՄ-ում | Event at NA
29 janv. 2020   7:00 PM
16/1 Vardanants, Yerevan
Yerevan - Armenia

Հունվարի 29-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա բեմադրիչ-սցենարիստ, Արցախյան ազատամարտի մասնակից Սամվել Թադևոսյանի՝ «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարի հերթական ցուցադրությունը, որը նվիրված է Մովսես Գորգիսյանի մահվան 30-ամյակին և Հայոց բանակի 28-ամյակին:

Դեռ 1988 թվականի մայիսի 28-ին Ազատության հրապարակում Մովսես Գորգիսյանն առաջինն էր, ով ծածանեց Եռագույնը, իսկ 1989-ին ստեղծեց «Անկախության բանակ» ջոկատը, որպես ազգային բանակի հիմք:

Նա առաջիններից էր, որ գոչեց. կեցցե՛ ազատ և անկախ Հայաստանը, կեցցե՛ այն Հայաստանը, որը վաղն է գալու:

Մովսես Գորգիսյանը զոհվեց 1990 թվականի հունվարի 19-ին Երասխի պաշտպանության ժամանակ, իսկ 1996 թվականին նրան շնորհվեց Ազգային հերոսի կոչում:

Ֆիլմի ցուցադրությունից զատ երեկոյի ընթացքում կհնչեն նաև ռազմահայրենասիրական ելույթներ:

Միջոցառումն իրականացվում է «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՍՀԿ-ի նախագահ Մանուշակ Ստեփանյանի նախաձեռնությամբ:

Մուտքն ազատ է:

Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 16/1

Հեռ. +374 10 580105

www.naregatsi.org

~~~

On January 29th, at 7:00 pm, Naregatsi Art Institute will host the screening of screenwriter- producer, participant of the Artsakh Liberation War Samvel Tadevosyan's film series "Respectful Heroes", dedicated to the 30th anniversary of Movses Gorgisyan's death and the 28th anniversary of the Armenian Army.

Back on May 28, 1988, Movses Gorgisyan was the first to wave the Tricolor at Liberty Square, and in 1989 he formed the group ''Independence Army'' as a base for the national army.

He was one of the first to cry out: ''Long live free and independent Armenia, Long live the Armenia that will come tomorrow.''

Movses Gorgisyan died on January 19, 1990 during the defense of Yeraskh, and in 1996 he was awarded the title of National Hero.

The event also will feature patriotic speeches apart from the screening of the film.

The event is organized on the initiative of the NGO “Mayr Mane after Arshak Dabaghyan” president Manushak Stepanyan.

Admission is FREE.

Address: 16/1 Vardanants, Yerevan

Phone · +374 10 580105

www.naregatsi.org




Back to the calendar