Anniversary

Day of the State Symbols of RA

«Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամ


Day of the State Symbols of RA
5 juil. 2019   7:00 PM
Ազատության հրապարակ։ Freedom square.
Yerevan - Armenia

Հուլիսի 5-ին ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանշանների տոնական օրվա առանցքային իրադարձությունը ավանդական դարձած քայլերթն է, որը արարողակարգային կերպով գլխավորելու են տարբեր նվագախմբեր, ուղեկցող մոտոցիկլավարներ, զինվորական վաշտ, «Երևանյան թմբուկներ» թմբկահարների խումբը, դրոշակակիրներ, ուղղաթիռ, որից ամրացված կլինի եռագույնը:

Տոնական քայլերթը կմեկնարկի հուլիսի 5-ին՝ ժամը 19:30-ին, Ազատության հրապարակից: Քայլերթին կմասնակցեն ինչպես ՀՀ մարզերից, Երևանի վարչական շրջաններից, այնպես էլ՝ Ջավախքից, Արցախից, Սփյուռքից ժամանած պատանիներ և երիտասարդներ (6,000-8,000 մասնակից):

Մինչ քայլերթի մեկնարկը Ազատության հրապարակում, ժամը 18:30-ից ելույթներով հանդես կգան ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական փողերախումբը, ՀՀ Ոստիկանության նվագախումբը և արարողակարգային վաշտը, որոնց կհաջորդեն ՀՀ մարզերի և Երևանի վարչական շրջանները ներկայացնող պարային խմբեր և նվագախմբեր, կլինեն ազգագրական պարային համարներ, որին կմիանան բոլոր ներկաները: 19:25 Ազատության հրապարակում բոլոր ներկանները կարտասանեն «Հայ Մերը»: 19:27 կհնչի ՀՀ պետական օրհներգը, իսկ 19:30-ից, «Երևանյան թմբուկներ» թմբկահարների խումբի գլխավորությամբ, կմեկնարկի տոնական քայլերթը, որը կանցնի Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Աբովյան փողոցով, Պուշկին փողոցով, Հյուսիսային պողոտայով կվերադառնա Ազատության հրապարակ (3 կմ):

Քայլերթի ամբողջ երթուղին կտևի 35-40 րոպե, որի ավարտից հետո՝ 20:15-ից սկասած, Ազատության հրապարակում կմեկնարկի ՀՀ ԶՈւ ԳՇ նվագախմբի և պատվո պահակային վաշտի ելույթները, ՀՀ մարզերի և Երևանի վարչական շրջանները ներկայացնող պարային խմբերի և նվագախմբերի երաժշտական կատարումները, կլինեն ազգագրական պարային համարներ, որին կմիանան բոլոր ներկաները: Տոնական ծրագրերը կավարտվեն ժամը 21:15-ին:

ՀՀ պետական խորհրդանշանների տոնական քայերթի կազմակերպման նպատակով «Մենք» հիմնադրամը նախաձեռնել է հանգանակություն՝ տոնական քայլերթի երեխաների և երիտասարդների եռագույն շապիկների ու դրոշների ձեռք բերման համար: (Նվիրաբերե՛ք առցանց՝ 2,500-ից մինչև 125,000 ՀՀ դրամ http://www.yeraguyn.com/donation-3/)





Back to the calendar