"Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է" մոնոներկայացումը, հերոսուհու՝ Նարինե Գրիգորյանի մանկության իրական պատմությունն է, որ զուգորդվել է պատերազմի հետ: Պապիկը ջանում է նրան դուրս բերել պատերազմող Ղարաբաղից՝ ընտաքնիքից գոնե մեկին փրկած լինելու համար:
Նարինեն իր սեփական, մանկական հուշերից հյուսված պատմություններով հանդիսատեսին է ներկայացնում մի ամբողջ սերնդի պատմություն, որտեղ գլխավոր հերոսը ադրբեջանական գերությունում հայտնված հայրիկն է։
Մոնոներկայացումը ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրներում՝ արժանանալով մի շարք թատերական փառատոների գլխավոր մրցանակների:
Ն.Գրիգորյանը Հայաստանում մեծ ճանաչում ունեցող ռեժիսոր և դերասանուհի է, Սոս Սարգսյանի անվ. Համաազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարը: