Հունվարի 14-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Մարիա Ալավերդյանի (սոպրանո)՝ «Հին Նոր տարի» խորագիրը կրող համերգային երեկոն:
Միջոցառմանը կհնչեն հայ, արևմտաեվրոպացի կոմպոզիտորների դասական և ջազային երգեր, ռոմանսներ և արիաներ, կնվագակցի Արմինե Գևորգյանը (դաշնամուր):
Մարիա Ալավերդյանը 2005 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժինը (պրոֆեսոր Նելլի Պիրումովայի դասարան)։
Մուտքն ազատ է:
Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 16/1
Հեռ. +374 10 580105
www.naregatsi.org
~~~
On January 14th, at 7 pm, Naregatsi Art Institute will host a concert by Maria Alaverdyan (soprano) entitled "Old New Year".
The event will feature classical and jazz songs, romances and arias by Armenian, Western European composers, accompanied by Armine Gevorgyan (piano).
Maria Alaverdyan graduated from Yerevan State Conservatory after Komitas in 2005 (Professor Nelly Pirumova's class).
Admission is FREE.
Address: 16/1 Vardanants, Yerevan
Phone · +374 10 580105
www.naregatsi.org