Conference
   

Erasmus +

The Roots / Արմատներ & Artsakh Art Forum / Արցախյան արվեստի ֆորում


Erasmus +
4 sept. 2019   7:00 PM
The Roots / Արմատներ
no. 16/38 Vazgen Sargsyan, 375000 Stepanakert
Stepanakert - Artsakh

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵ՛Ր, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!

Սիրով բոլորիդ հրավիրում ենք մասնակցելու «Հայկական երիտասարդական լիգա» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ տեղեկատվական հանդիպմանը: Կացմակերպության գործունեության նպատակն է ոչ ֆորմալ կրթության միջոցով խթանել երիտասարդների կարողությունների զարգացումը: «Հայկական երիտասարդական լիգան» ունի թե՛ տեղական, թե՛ միջազգային ծրագրերի կազմակերպման ու իրականացման մեծ փորձ:

Հանդիպման ընթացքում երիտասարդներին կտրամադրվի տեղեկատվություն ՀԿ կողմից իրականցվող Erasmus + ծրագրերի, դրանց մասնակցության հնարավորությունների մասին: Շուրջ 30 տարի ԵՄ -ի կողմից ֆինանսավորվող Erasmus + ծրագիրը հնարավորություններ է ստեղծում բոլոր երիտասարդների համար

- մասնակցել երիտասարդական փոխանակման ծրագրերի,

- վերապատրաստման դասընթացների,

- իրականացնել կամավորական աշխատանք արտերկրում: Մենք մեծապես կարևորում ենք Արցախի երիտասարդների ներգրավվածությունը վերոնշյալ ծրագրերում, որոնց շրջանակներում նրանք հնարավորություն կունենան ոչ միայն ճամփորդել, ձեռք բերել նոր ընկերներ, հարստացնել իրենց գիտելիքները, այլ նաև ներկայացնել սեփական մշակույթը:

Մուտքն ազատ է:

Հասցեն՝ Արմատներ կենտրոն, Վ. Սարգսյան 16/38

Հեռ.՝ +374 97 340051, 552218