Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիան, Հայ Փոքրիկ Երգիչների միջազգային ասոցիացիան համատեղ՝ Խ. Աբովյանի անվան Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանի և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպում են Երգչախմբային Արվեստի Միջազգային Օրը՝ սիրողական երգչախմբերի մասնակցությամբ:
Այդ առիթով հրավիրում ենք ձեզ դեկտեմբերի 17-ին, ժամը 18.00-ից անցկացնել երգչախմբային մթնոլորտում
ՀՄՊՀ III մասնաշենքի մեծ դահլիճում:
Հասցե՝ Ալեք Մանուկյան 13.
/բանասիրական ֆակուլտետ, IV հարկ, Մեծ Համերգասրահ /
2018թ. առանձնահատուկ նշանակություն ունի Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա հասարակական կազմակերպության անդամների համար.
Լրանում է Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիայի հիմնադրման 5-րդ ամյակը, որին անդրադառնալու ենք համերգի ընթացքում:
Մասնակցելու են թվով 15 երգչախմբեր, որոնց մասնակիցների ընդհանուր թիվը կազմում է գրեթե 380 հոգի: