ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը եւ «Լոֆթ»-ը ներկայացնում են հանդիպում մեկ գավաթ գինու շուրջ՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի հետ, ով կարծում է, որ «լավագույնն այն գինին է, որը բաժակի մեջ չի մնում»։ Հանդիպումը «Հայաստանի այցեքարտ. հայկական գինի» խորագրով է եւ կրում է ինտերակտիվ բնույթ։
Դեկտեմբեի 3-ին՝ ժամը 19։30-ին, հրավիրում ենք բոլորին՝ տեղեկանալու Հայաստանի գինեգործության, դրա զարգացման եւ արտերկրում հայկական գինու հանրայնացման մասին։ Երեկոյի ընթացքում նախատեսվում է նաեւ գինու համտես։
Մուտքը՝ 1000 դրամ
Գրանցման հղում՝ https://goo.gl/forms/4OwILwC8mjDGmJmi1